ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնել է, որ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի առաջիկա ընկերական խաղերը։
«Հովհաննես Համբարձումյանը հավաքին միացել էր վնասվածքով։ Բուժզննումից հետո պարզ դարձավ, որ վնասվածքը լուրջ է և մեր պաշտպանը չի կարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Հովոյին։
Նրա փոխարեն հավաքականին կմիանա Դավիդ Դավիդյանը»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հայաստանի հավաքականը կընդունի Կոսովոյի ընտրանուն, իսկ մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։