Ա Սերիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 28-րդ տուրի «Ատալանտա» — «Ֆիորենտինա» հանդիպումը, որը պետք է կայանար այսօր՝ մարտի 17-ին, հետաձգվել է։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հետաձգման պատճառը «Ֆիորենտինայի» գործադիր տնօրեն Ջո Բարոնեի սրտի կաթվածն է եղել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Խաղի նոր օրվա և ժամի մասին կտեղեկացվի ավելի ուշ։