«Լացիոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» հետաքրքրված է 34-ամյա հարձակվողի ծառայություններով: Միլանցիների ներկայացուցիչներն արդեն հանդիպել են ֆուտբոլիստի գործակալների հետ ու քննարկել հնարավոր տրանսֆերի մանրամասները։ Նշվում է, որ ինքը՝ խաղացողը, մտածում է հռոմեական թիմից հեռանալու մասին՝ երկրպագուների ճնշման պատճառով:
Իմոբիլեն «Լացիոյում» հանդես է գալիս 2016 թվականից։