Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Վեստ Արմենիա»-«Վան» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Գոլերով աչքի ընկան Ստրելնիկն ու Տարասենկոն։
Այս խաղից հետո «Վեստ Արմենիան» 24 միավոր ունի իր ակտիվում ու մրցաշարային աղյուսակում բարձրացավ 7-րդ հորիզոնական։ «Վանը» 23 միավորով 8-րդն է։