Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ։
Հանդիպումը կայացել է Թուրինի «Ալիանց-Յուվենտուս» մարզադաշտում և ավարտվել գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Թուրինյան թիմը «Միլանի» հետ կիսում է Իտալիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Յուվենտուսն» այժմ ունի 59 միավոր։
«Ջենոան» 12-րդ տեղում է՝ վաստակելով 34 միավոր։