Ֆուտբոլային գործակալ Ալեխանդրո Կամանոն, ով ներկայացնում է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի շահերը, խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղում (1:2, 2:3) հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի մասին): Մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել է միլանցիների նվազագույն հաղթանակով՝ 1:0 հաշվով։
«Նա ուժեղ մարդ է: Նա գիտի, որ սա ֆուտբոլ է: Մեծ հիասթափություն կա, բայց նա երջանիկ է «Ինտերում», որտեղ զգում է ավագի պատասխանատվությունը։
«Ատլետիկոյի» դեմ հիասթափությունից հետո մենք պետք է կենտրոնանանք հաջորդ նպատակի վրա և հաջորդ մրցաշրջանում նորից մեր հայացքը գցենք Չեմպիոնների լիգայի վրա: Ամբողջ թիմը պետք է ուժեղացվի, և այս մրցակցությունը նաև ֆինանսական նպատակ է, քանի որ ակումբներին փող է պետք»,- գործակալի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։