Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է առաջիկա ամռանը Մյունխենի «Բավարիայից» երկու ֆուտբոլիստ ձեռք բերելու տարբերակը։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Ծեր սինյորայի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջունտոլին վերջերս հետևել է կիսապաշտպան Լեոն Գորեցկայի և վինգեր Լերոյ Սանեի ելույթներին:
Նշենք, որ Գորեցկան դժգոհ է այս մրցաշրջանում իր խաղային պրակտիկայից։ Այդ պատճառով Լեոնն ամռանը կարող է հեռանալ «Բավարիայից»:
Ինչ վերաբերում է Սանեին, ապա գերմանացու պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, իսկ մյունխենցիների ղեկավարությունը նոր պայմանագրի բանակցություններում դեռ առաջընթաց չի գրանցել։ Նշվում է, որ այս պահին 29-ամյա Գորեցկայի տրանսֆերը համարվում է ավելի առաջնահերթ «Յուվենտուսի» համար։