«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն, բելգիացի հարձակվողով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի թոփ-ակումբներից մեկը, որի անունը չի նշվում:
Հիշեցնենք, որ 30-ամյա բելգիացին իտալական թիմում վարձակալությամբ հանդես է գալիս մինչև այս մրցաշրջանի ավարտը․ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»։
Այս մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը 36 խաղում դարձել է 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։