«Բոլոնիան» Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում հաղթանակ տարավ «Էմպոլիի» հետ խաղում։
Հանդիպումը կայացել է Էմպոլիի մարզադաշտում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Միակ գոլն ավելացված 4-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Ջովանի Ֆաբիանը։
«Բոլոնիան» վաստակել է 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Էմպոլին» 25 միավորով 17-րդ տեղում է: