Մարտի 12-21-ը Սենթ Լուիսում անցկացվում է «American Cup 2024» շախմատի մրցաշարը:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250,000 հազար դոլար:
Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստներ, այդ թվում՝ հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Մրցաշարին մասնակցում են նաև Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Ռեյ Ռոբսոնը, Սամուել Շանկլանդը և Գրիգորի Օպարինը։