«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է տեղափոխվի Անգլիայի Պրեմիեր լիգա:
Հունվարին նիգերիացին ակնարկել էր, որ հեռանալու է «Նապոլիից»։
Ինչպես հաղորդում է TEAMtalk-ը, Օսիմհենի տրանսֆերի համար պայքարում «Արսենալն» առաջ է անցել «Չելսիից»։ Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել Միկել Արտետայի թիմ։
«Արսենալը» ներկայումս զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Չելսին» տասնմեկերորդն է: Transfermarkt-ը Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 մլն եվրո։