Հայաստանի Մ-21 հավաքականը մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 2025թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում: Մարտի 22-ին մեր թիմը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մ-21 hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Գոռ Մատինյան — ԲԿՄԱ
Վլադ Չատունց — «Ալաշկերտ — 2»
Դավիթ Դավթյան — ԲԿՄԱ
Պաշտպաններ
Համլետ Մնացականյան — «Շիրակ»
Ավենտիս Ավենտիսյան — «ՆԿ Յարուն» (Խորվաթիա)
Պետիկ Մանուկյան — ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Արմեն Սարգսյան — ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան — ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան — «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Նարեկ Ջանոյան — ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Նարեկ Ալավերդյան — «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան — «Արարատ»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Կառլեն Հովհաննիսյան — ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան — ԲԿՄԱ
Էդգար Փիլոյան — «Վան»
Տիգրան Ավանեսյան — «Բալթիկա» (Ռուսաստան)
Վյաչեսլավ Աֆյան — ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան — ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան — «Ուրարտու»
Հարձակվողներ
Լևոն Վարդանյան — «Փյունիկ»
Նիքոլաս Կալուկյան — «Սիրաքյուզ» (ԱՄՆ)