Միլանի «Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Todofichajes-ը։
Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», որը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց «ներաձուրիներին»:
Թիմի մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ է հետաքրքրված իր հայրենակցին հրավիրելու հարցում, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։
«Ինտերն» իր հերթին չի ցանկանում բաժանվել Լաուտարոյից և պատրաստ է նրան նոր պայմանագիր առաջարկել։