«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է իտալական ակումբների՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։
«Կարծում եմ, որ մակարդակի տարբերությունը կրճատվել է, նույնիսկ եթե այլ առաջնությունների ակումբները տարբեր ֆինանսական հնարավորություններ ունեն, այդ տարբերությունը կրճատվել է:
«Ինտերի» դուրս մնալը մի փոքր անակնկալ էր, բայց նրանք շարունակում են մնալ Եվրոպայի լավագույն թիմերի շարքում:
Կարծում եմ, որ իտալական ակումբներն այնքան էլ հեռու չեն եվրոպական մյուս ակումբներից, բայց, իհարկե, եթե այլ առաջնությունների ակումբները շարունակեն ծախսել նման գումարներ, ոչ մեկի համար հեշտ չի լինի»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։