«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսսին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Բրայթոնի» դեմ խաղից առաջ խոսել է Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի մասին։
«Դիբալան արդեն իրեն լավ է զգում, իսկ Լուկակուն արդեն մի քանի ամիս է՝ ազդրի հետ կապված խնդիրներ ունի, որը երբեմն զգացնել է տալիս: Ինչ թիմ էլ խաղացնենք, պետք է լավ հանդիպում անցկացնենք»,- դե Ռոսիի խոսքն է մեջբերել լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Ռոմայի» հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 14-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։