Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 13-ից 16-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։
Այդ կապակցությամբ «Ուրարտուից» 7 ֆուտբոլիստուհիներ՝ Անի Վարդազարյանը, Անի Օհանյանը, Սուսաննա Սահակյանը, Մարիանա Վարդանյանը, Էլեն Մկրտչյանը, Ռուզաննա Ինջյանը և Մանե Ասլանյանը հրավիրել են պատանեկան հավաքական։
Հավելենք, որ հավաքի շրջանակում թիմը մարտի 16-25-ը կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարին։