Արդեն երրորդ տարին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի կունենա արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի անվան հուշամրցաշարը, որը կանցկացվի մարտի 13-17-ը։
«Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարի սկիզբը դրվեց 2022 թվականի մարտի 9-ին՝ Սիմոնի ծննդյան օրը։
Այս տարվա մասնակիցներն են «Ուրարտու-մարզիչներ», «Ազատության արծիվներ», «Փյունիկ», «Հայաստանի լրագրողների թիմ», «Ուրարտու-վետերաններ», «Հայաստանի վետերաններ», «Սաութ-Վեստ Ուլտրաս» և «Արտաշատ» թիմերը։
Խաղային առաջին օրը վիճակահանությամբ ձևավորված խաղային զույգերը գրանցել են հետևյալ արդյունքները՝
«Ուրարտու-մարզիչներ» — «Ազատության արծիվներ» 7-0
«Փյունիկ» — «Հայաստանի լրագրողների թիմ» 2-2 (3-4, 11մ)
Քառորդ եզրափակչի մյուս հանդիպումները կկայանան այսօր։
Հավելենք, որ «Ուրարտուն» պատրաստվում է երրորդ տարին անընդմեջ անցկացնել նաև Simon Cup միջազգային մրցաշարը՝ արդեն մակապատանեկան թիմերի միջև։