Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Միլանի «Ինտերը» երեկ հյուրընկալվելիս մրցել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ և 1:2 հաշվով պարտություն կրել։ Մադրիդյան թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 3:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել հաջորդ փուլ:
Այսպիսով, այս մրցաշրջանում իտալական ոչ մի ակումբ հանդես չի գա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:
Նշենք, որ «Նապոլին» երեկ կայացած խաղում պարտվել էր «Բարսելոնային» (1:3), իսկ «Լացիոն» նախորդ շաբաթ պարտվել էր «Բավարիային» (0:3): Վերջին չորս մրցաշրջաններում երրորդ անգամ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Ա Սերիայի ոչ մի ներկայացուցիչ չի լինի։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում խաղացել են իտալական երեք թիմեր՝ «Ինտերը», «Միլանը» և «Նապոլին»։ 2020/2021 և 2021/2022 մրցաշրջաններում Ա Սերիայի ոչ մի ակումբ չէր անցել մրցաշարի 1/8 եզրափակիչ։