«Լացիոյի» կիսապաշտպան Դաիչի Կամադան հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա, հայտնում է GFN-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։
Կամադան միացավ «Լացիոյին» անցած ամռանը՝ նախնական մեկ տարվա պայմանագիր կնքելով հռոմեական թիմի հետ։ Մինչ այդ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Այնտրախտում»։
Ճապոնացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման և դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։