«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Դամյան Շիշկովսկին ու Ամոս Նոնդին հրավիրվել են համապատասխանաբար Հս. Մակեդոնիայի ու Քենիայի հավաքականներ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստները թիմերի կազմերում կնախապատրաստվեն Հս. Մակեդոնիա-Մոլդովա և Մոնտենեգրո-Հս. Մակեդոնիա ընկերական խաղերին ու Քենիայի հավաքականի` Մալավիում 4 ազգերի մրցաշարի խաղերին։