Իտալական «Յուվենտուսը» կմասնակցի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը։ Դրանում «Ծեր սինյորային» օգնեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից «Նապոլիի» դուրս մնալը։
Թուրինյան թիմը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում առաջ է նեապոլիտանական ակումբից և դարձավ Եվրոպայի 10-րդ թիմը, որը կմասնակցի 2025 թվականին ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը։
Աշխարհի 2025 թվականի առաջնությունը կանցկացվի հունիս-հուլիս ամիսներին՝ 32 ակումբների մասնակցությամբ (4 թիմից բաղկացած 8 խումբ):
Նախկինում «Չելսին», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Ինտերը», «Պորտուն», «Բենֆիկան» և Դորտմունդի «Բորուսիան» իրավունք էին ստացել մասնակցելու 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը Եվրոպայից։