Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ուրարտուն» ընդունել էր ԲԿՄԱ-ին։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Անդրեյ Կրավչուկը։
5 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Նարեկ Աղասարյանը։ 64-րդ րոպեին Կրավչուկը դարձավ դուբլի հեղինակ։
70-րդ րոպեին դուբլ գրանցեց նաև Նարեկ Աղասարյանը։