«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա իտալացին հրաժարական է տվել և այսօր իր որոշման մասին հայտնել է հռոմեական ակումբի ղեկավարությանը։
«Լացիոն» 4 պարտություն է կրել իր վերջին չորս խաղում։ Սարիի գլխավորած թիմը Ա Սերիայում պարտվել է «Ֆիորենտինային» (1:2), «Միլանին» (0:1) և «Ուդինեզեին» (1:2), ինչպես նաև պարտվել է Մյունխենի «Բավարիային» (0:3) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։
Սարին «Լացիոն» գլխավորում է 2021 թվականից։ Նա նախկինում մարզել է «Յուվենտուսը», «Չելսին» և «Նապոլին»:
























































