Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Փյունիկն» ընդունել էր «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 5։3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Մոմո Տուրեն՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
16-րդ րոպեին Խուան Բրավոն հավասարեցրեց խաղի հաշիվը։ 24-րդ րոպեին հյուրերը նորից առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Սանին Բուհարին։
5 րոպե անց դաշտի տերերից գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը։ 6 րոպե անց Հովհաննես Հարությունն առաջ մղեց երևանյան թիմին։
Երկրորդ կեսի սկզբում՝ 50-րդ րոպեին արդեն Չարենցավանը ներկայացնող թիմը հավասարեցրեց խաղի հաշիվը։ 11 մետրանոցը հստակ իրացրեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը։
67-րդ րոպեին Յուրիչիչը դարձավ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով իր թիմին։ 88-րդ րոպեին արդեն Խուան Բրավոն դարձավ դուբլի հեղինակ։
«Փյունիկը» կխաղա Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։