Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Նոային» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին․ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց տանտերերի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը։ 37-րդ րոպեին Ռոդրիգեսը հավասարեցրեց հաշիվը։
62-րդ րոպեին Դուարտեն առաջ մղեց հյուրերին, իսկ տասը րոպե անց նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Արթուր Սերոբյանը, իսկ խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին Ալհաֆթը հաշիվը դարձրեց 2-3:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» կխաղա կիսաեզրափակիչում։