«Վանի» գլխավոր մարզիչ Արթուր Հովհաննիսյանը խոսել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում սպասվող «Փյունիկի» հետ հանդիպման մասին։
««Փյունիկի» դեմ խաղալը միշտ էլ շատ դժվար է, նրանք բարձրակարգ թիմ ունեն ու գավաթի խաղարկության ֆավորիտներից մեկն են։
Դժվար խաղ է սպասվում, առավելս ևս, որ նախորդ խաղում մենք հաղթել ենք, այս խաղը կրկնապատիկ ծանր է լինելու։
Կանենք ամեն բան՝ առավելագույն արդյունքի հասնելու համար»,- մարզչի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
«Փյունիկ» — «Վան» հանդիպումը կկայանա մարտի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին։