Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել է «Էմպոլիին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
41-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփել է «Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը։
«Միլանն» այս հաղթանակից հետո իր միավորների թիվը հասցրել է 59-ի և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
«Էմպոլին» 25 միավորով 16-րդ տեղում է: