«Ուրարտուի» ռուս կիսապաշտպան Օլեգ Պոլյակովի համար «Վեստ Արմենիայի» հետ հանդիպումը հոբելյանական էր։
Նա դարձել է «Ուրարտուի» առաջին լեգեոնականը, որը 100-րդ խաղն է անցկացրել թիմի կազմում՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում։
Նշենք՝ «Ուրարտուն» օրերս կայացած խաղում 2։3 հաշվով զիջել է «Վեստ Արմենիային»։