Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Կիլիկիան» այսօր սեփական հարկի տակ ընդունում է Գյումրիի «Շիրակին»։
Առաջին կեսից հետո Գյումրիի թիմը հաղթում է նվազագույն հաշվով։ Դեռևս միակ գոլը հեղինակել է Մորի Կոնեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Նշենք՝ «Կիլիկիան», որտղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը, իր պատմության ընթացքում առաջին հանդիպումն է անցկացնում պրոֆեսիոնալ ֆուտբոլում։