Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Միակ գոլը մրցավարի կողմից հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 10-րդ րոպեին խփեց «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը։
ԲԿՄԱ-ն 22 միավորով 8-րդ տեղում է։ «Արարատ-Արմենիան» 49 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։























































