«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիայից» կրած պարտության (0:3) մասին։
«Երկրորդ գոլից հետո այլ հանդիպում սկսվեց։ Առաջին խաղակեսն անցկացրեցինք լավ մակարդակով, և «Բավարիան» այսօր այն թիմն էր, որը մենք բոլորս գիտենք: Երկրորդ գոլի պատճառով մենք ընդմիջման գնացինք վրդովված և գրեթե առանց հավատի, որ ամեն ինչ կարելի է շտկել։ Շատ բան կարող էր այլ կերպ ստացվել։ Չեմպիոնների լիգայում մեր ելույթը դրական էր։ Հաղթանակներն ավելի շատ են եղել, քան պարտությունները»,- Սարիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մյունխենցիների մրցակիցը քառորդ եզրափակիչում կորոշվի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։