ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1)։
«Մենք՝ մարզիչներս, միշտ կփորձենք լուծում գտնել, բայց ֆուտբոլիստները լավ հանդես եկան: Նրանք բոլորը խաղում էին շատ բարձր մակարդակով։ Նրանք հուսալի էին պաշտպանությունում, իսկ հարձակման ժամանակ՝ շատ արդյունավետ: Երկու խաղում մենք խոստումնալից խաղ ցուցադրեցինք»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Քառորդ եզրափակիչում փարիզեցիների մրցակիցը կորոշվի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։