Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Վեստ Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հյուրերից 39-րդ րոպեին հաշիվը բացեց Յուլիուս Ուֆուոման։ Մինչև ընդմիջում Արտակ Դաշյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։
77-րդ րոպեին Սերժ Դեբլեի գոլը հաղթանակ պարգևեց «Փյունիկին»։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վեստ Արմենիան» 18 միավորով վերջին տեղում է։
























































