«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է այն մասին, թե ինչ է ակնկալում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լացիոյի» հետ պատասխան խաղից։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է մյունխենյան թիմի պարտությամբ՝ 0։1 հաշվով։
«Իրավիճակը պարզ : Մենք զիջում ենք մեկ գոլով, բայց սա իրագործելի խնդիր է։ Մեզ համար կարևոր կլինի կարգապահ մնալ՝ չնայած գործելու ցանկությանը»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bild-ը։
«Բավարիա» — «Լացիո» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 5-ին, Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։