«Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը դարձավ NBA-ի պատմության մեջ առաջին բասկետբոլիստը, ով իր կարիերայի ընթացքում վաստակել է 40000 միավոր։
39-ամյա ամերիկացին NBA-ի առաջնության պատմության ամենաարդյունավետ բասկետբոլիստն է: Նրանից առաջ ռեկորդը պատկանում էր Քարիմ Աբդուլ-Ջաբարին (38387):
Լեբրոն Ջեյմսը NBA-ում 21-րդ մրցաշրջանն է անցկացնում: Բասկետբոլիստը «Լեյքերսում» հանդես է գալիս 2018 թվականից։
Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է և լիգայի քառակի MVP (ամենաարժեքավոր բասկետբոլիստ):
Այս մրցաշրջանում Ջեյմսը մասնակցել է 53 խաղի՝ միջինը վաստակելով 25,3 միավոր։