Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ ունի։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ ուկրաինացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»:
Անգլիական ակումբը պատրաստ է Լունինին պայմանագիր առաջարկել՝ տարեկան վեց միլիոն եվրո աշխատավարձով, ինչը զգալիորեն ավելին է, քան նա ստանում է «արքայական» ակումբում։
Լունինը «Ռեալի» հիմնական դարպասապահն է վնասվածք ստացած բելգիացի Տիբո Կուրտուայի բացակայության ժամանակ։ Նրա գործող պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։