«Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված են «Կոպենհագենի» ֆուտբոլիստի ծառայություններով։
Խոսքը կիսապաշտպան Ռունի Բարջիի մասին է, ով տպավորիչ խաղ ցուցադրեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ 18-ամյա շվեդ ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Չեմպիոնների լիգայում Բարջին խմբային փուլում գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում։