Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են փետրվարի լավագույն խաղացողի մրցանակին։
Մրցանակին հավակնում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ժոաո Գոմեսը, «Բրայթոնի» կիսապաշտպան Պասկալ Գրոսը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը, «Ֆուլհեմի» հարձակվող Ռոդրիգո Մունիսը, «Արսենալի» վինգեր Բուկայո Սական և «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը։
«Լիվերպուլը» 60 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
«Մանչեսթեր Սիթին» երկրորդն է՝ 1 միավոր զիջելով: