Պեպ Գվարդիոլան դերբիից առաջ բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Մեր մրցակիցներից միշտ լավագույնն եմ սպասում: Ես ոչ մի խոսք չեմ ասում, թե ինչ են անում մրցակիցներս, չափից դուրս շատ եմ հարգում նրանց։ Իմ մեծագույն հարգանքը ակումբի և Էրիկ տեն Հագի հանդեպ:
«Մանչեսթեր Յունայթեդը» լավ էր Մոուրինյոյի և Սուլշերի օրոք: Ակումբն ունի ամենաբարձր մակարդակը։ 2024 թվականին նրանք ընդամենը մեկ խաղում պարտվեցին, կայունություն ունեն։
Մեծ ակումբներում պետք է հաղթել։ Ֆերգյուսոնի անհավանական կախարդանքից հետո «Յունայթեդի» համար հեշտ չէ: Նախկինում մեծ ակումբներն ավելի համբերատար էին։ Այժմ ավելի մեծ ճնշում կա»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը MEN-ին։