«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է հարձակվող Վիկտոր Օսիմհենի հնարավոր տրանսֆերի մասին։
«Որոշ խաղացողներ երկար տարիներ են մնում, մյուսներին ցանկանում են ստանալ ՊՍԺ-ն, «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին»: Դժվար է խաղացողներ պահել, երբ հարուստ ակումբները նրանց կարիքն են ունենում։
Կարող եմ հաստատել, որ Օսիմխենի հրաշարագինը շատ բարձր է»,- «Նապոլիի» նախագահի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 21 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո: