ՀՊԼ 22-րդ տուրի շրջանակում այսօր երկու հանդիպում է կայացել:
«Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ըտնդունել է «Վեսթ Արմենիային» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը:
Տանտերերի կազմում հաշիվը բացել էքենիացի կիսապաշտպան Ալվին Թերան, իսկ հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ «Վեսթ Արմենիայի» կազմում Սարգիս Մեթոյանը խփել է պատասխան գնդակն ու իր թիմին փրկել է պարտությունից:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 22 տուրից հետո 46 միավոր ունի իր ակտիվում և երկու միավորով զիջում է առաջատար «Փյունիկին»: «Վեսթ Արմենիան» այս հանդիպումից հետո վաստակել է 18 միավոր և բարձրացել է 8-րդ տեղ:
Տուրի մյուս խաղում Երևանի «Արարատը» Չարենցավանում հյուրընկալվել է «Վանի» կողմից և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Տիգրան Եսայանի թիմի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Ռուդիկ Մկրտչյանը և Կասիմ Հաջին:
«Արարատը» այս հաղթանակի շնորհիվ վաստակել է 27 միավոր և մնացել է 6-րդ տեղում: «Վանը» 17 միավորով նախավերջին տեղում է: