«Լիվերպուլի» և Շոտլանդիայի հավաքականի ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիան»։ Մյունխենցիները պատրաստ են խաղացողին ձեռք բերել, եթե Ալֆոնսո Դեյվիսը հեռանա թիմից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանադացին բանավոր համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ։
Ռոբերտսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ նա մերսիսայդցիների կազմում անցկացրել է 282 հանդիպում, դարձել 9 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt պորտալը շոտլանդացու արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։