Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը VAR համակարգի ներդրումից հետո խոսել է իսպանական Պրիմերայում մրցավարության մասին՝ մեկնաբանելով 26-րդ տուրի «Սևիլիայի» հետ խաղում (1:0) իր չեղարկված գոլը։
«Մենք կարծում էինք, որ VAR-ի ներդրմամբ հակասությունները կվերջանան, բայց դրանք ավելի շատ են: Իսպանական ֆուտբոլում մրցավարները բարձր մակարդակի են, բայց VAR-ի հայտնվելով ամեն ինչ շատ կեղտոտ է դարձել»,- Վասկեսի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Վասկեսը մադրիդյան ակումբի սան է։