ՀՊԼ 21-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Ուրարտուին» և ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը։
9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Էդգար Մովսեսյանը։ 23-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց «Նոայի» ֆուտբոլիստ Պաբլոն։
58-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին․ այն անվրեպ իրացրեց Ջիկիան։
Այս խաղից հետո «Նոան» 43 միավորով 2-րդն է, իսկ «Ուրարտուն» 35 միավորով՝ 4-րդը։