Միլանի «Ինտերը» մարզիչ Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ առաջին անգամ անընդմեջ ինը հաղթանակ է տարել բոլոր մրցաշարերում, հայտնում է Opta Sports-ը։
Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ փետրվարի 21-ին, «ներաձուրիները» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հաղթել էին Մադրիդի «Ատլետիկոյին» (1:0): Այսպիսով, «Ինտերը» հաղթել է բոլոր մրցաշարերում իր վերջին 9 հանդիպումներում՝ վեց հանդիպում Ա Սերիայում, երկու խաղ Իտալիայի Սուպերգավաթում և մեկ հանդիպում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում։
Այսօրվա դրությամբ «ներաձուրիները» զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, իսկ Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ինտերը» արտագնա կհանդիպի «Լեչեին»։
Մարտի 13-ին Մադրիդում կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից։ Նա նախկինում մարզել է «Լացիոն»: