Այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի ունեցավ NBA-ի բոլոր աստղերի խաղը, որտեղ միմյանց հանդիպեցին Արևելքի և Արևմուտքի թիմերը։ Արևելյան կոնֆերենցիայի թիմը հաղթեց 211:186 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Արևմուտքի թիմի կենտրոնական Կարլ-Էնթոնի Թաունսն էր: Նա վաստակել է 50 միավոր։
Արևելքի ամենաարդյունավետ խաղացողը Դեմիեն Լիլարդն էր, ով վաստակել է 39 միավոր:
Միլուոկի Բաքսի բասկետբոլիստ, Արևելյան կոնֆերենցիան ներկայացնող Դեմիեն Լիլարդը ճանաչվել է NBA-ի 2024 թվականի Բոլոր աստղերի խաղի լավագույն բասկետբոլիստ: