«Լոս Անջելես Լեյքերսը» մտադիր է թիմում պահել իր առաջատար Լեբրոն Ջեյմսին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ակումբը ցանկանում է, որ Ջեյմսը կարիերան ավարտի «Լեյքերսի» կազմում: Ինչ վերաբերում է անձամբ Լեբրոնին, ապա նա այժմ մտադիր է մնալ Լոս Անջելեսում՝ առանց ակումբային գրանցումը փոխելու։
NBA-ի ընթացիկ մրցաշրջանում Ջեյմսը մասնակցել է 47 խաղի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գոլդեն Սթեյթը» հետաքրքրված է «Լեյքերսի» առաջատարի ծառայություններով։