«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ հունվարի վերջին շաբաթում «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հարցում է արել 27-ամյա կիսապաշտպանի վերաբերյալ, սակայն նա անմիջապես հասկացրել է, որ իրեն չի հետաքրքրում Անգլիա տեղափոխությունը։ Նշվում է, որ որոշ ժամանակ անց Բարելան և նրա ներկայացուցիչները տեղեկացրել են «Ինտերի» ղեկավարությանը պայմանագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին։ Միլանցիների պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել մոտ ժամանակներս։
Բարելան «Ինտեր» է տեղափոխվել 2020 թվականին «Կալյարիից» 32,5 միլիոն եվրոյի դիմաց: