«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոuն իր պաշտոնանկությունից հետո քննադատել է հռոմեական ակումբի ղեկավարությանը։ Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ կարող էր օգնել թիմին Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթանակի համար պայքարում։
«Ես չեմ մասնակցում Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆին ոչ միայն այն պատճառով, որ ինձ հեռացրին «Ռոմայից», այլ առաջին հերթին այն պատճառով, որ ինձ հեռացրին մարդիկ, որոնք ընդհանրապես ֆուտբոլից չեն հասկանում»,- ասել է Մոուրինյուն։
Մոուրինյուն «Ռոման» գլխավորում էր 2021 թվականի ամռանից։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող և հասել Եվրոպա լիգայի եզրափակիչ։