Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Քրիս Սաթոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիայի»՝ «Լացիոյից» կրած պարտությունը (0:1)։
«Տուխելի վրա ճնշումը մեծանում է: Կարծում եմ՝ «Լացիոն» արժանի էր հաղթանակի՝ ելնելով երկրորդ խաղակեսի իրադարձություններից։ Նրանք եռանդուն մտան խաղադաշտ ու արժանի 11 մետրանոց վաստակեցին, որը հեշտությամբ իրացրեց փորձառու Իմոբիլեն։ Ես դեռ կարծում եմ, որ «Բավարիան» կարող է դիմակայել պատասխան խաղում, բայց «Լացիոյի» շանսերը մեծացել են», — Սաթոնի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Գերմանիայում։